Քլոե Քարդաշյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքում ուրախ իրադարձություն է տեղի ունեցել։ Քլոեն եւ Տրիստան Թոմփսոնը փոխնակ մորից որդի են ունեցել։ Սկզբում աստղերը երեխային թաքցնում էին հետաքրքրասերների աչքերից, սակայն շուտով The Kardashians-ի համարներից մեկում երկրպագուներին ծանոթացնում էին նորածնի հետ։ Իսկ երեկ Քլոեն առաջին անգամ սոցիալական ցանցերում հրապարակել է որդու լուսանկարը։
Աստղը որոշել է կիսվել Հելոուինի առաջին կադրերով։ Նկարներից մեկում փոքրիկ Թրուն գրկել է եղբորը։ Հեշտ է կռահել, որ տղան իր առաջին Հելոուինը նշել է վագրի ձագուկի հագուստով:
Ի դեպ, չնայած երեխայի ծնունդին՝ Քլոեն չի պատրաստվում հաշտվել Տրիստանի հետ։ Հիշեցնենք, որ աստղերը բաժանվել են 2019 թվականին՝ բասկետբոլիստի անվերջ դավաճանությունների պատճառով։ Բացի նորածին որդուց, զույգն ունի մեկ դուստր՝ Թրուն։