Սեուլում զանգվածային հրմշտոցի ժամանակ մահացել է 24-ամյա K-pop երգիչ Լի Ջիհանը
Մահացել է K-pop երգիչ եւ դերասան Լի Ջիհանը։ Այս մասին հայտնում է Entertainment News-ը։
Մահացած արտիստը 24 տարեկան էր։ Նա Սեուլում տեղի ունեցած զանգվածային հրմշտոցի զոհերի թվում էր, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին քաղաքի կենտրոնում։ Քաղաքացիները նշում էին Հելոուինը, հիմնական տոնակատարություններն անցկացվում էին Itaewon փողոցում։ Լի Ջիհանը մեկն էր այն 154 մարդկանցից, ովքեր զոհվեցին միջադեպի ժամանակ:
Արտիստն առաջին անգամ հայտնի դարձավ՝ մասնակցելով «Produce 101» ռեալիթի շոուի երկրորդ սեզոնին, որտեղ 101 անդամներ մրցում են 11 հոգուց բաղկացած K-pop խմբին միանալու հնարավորության համար:
«Produce 101»-ում հայտնվելուց հետո Ջիհանը 2019 թվականին սկսեց նաեւ իր դերասանական կարիերան։