Ինչպե՞ս է հնչում երկրագնդի մագնիսական դաշտը․ դանիացի գիտնականները ձայնագրություն են հրապարակել

Ինչպե՞ս է հնչում երկրագնդի մագնիսական դաշտը․ դանիացի գիտնականները ձայնագրություն են հրապարակել

Մագնիսական դաշտը անհրաժեշտ է Երկրի վրա կյանքը պահպանելու համար, բայց մենք չենք կարող տեսնել կամ լսել այն: Թեև ոչ, լսել մենք արդեն կարող ենք: Դանիայի տեխնիկական համալսարանի գիտնականները ESA Soundcloud-ի պաշտոնական էջում հրապարակել են աուդիո ձայնագրություն, որը կարող է պատկերացում տալ, թե ինչպես է հնչում մեր մոլորակի մագնիսական դաշտը:

Նման աուդիո ձայնագրություն ստանալու համար մասնագետները ձայնի են վերածել Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) երեք արբանյակների կողմից չափված մագնիսական ազդանշանները:

Արդյունքը բավականին տպավորիչ է ստացվել։ Մեզ պաշտպանող մագնիսական դաշտը, պարզվում է, բավականին վախեցնող է հնչում: Ստացված ձայները նկարագրելը բավականին դժվար է։ Այդուհանդերձ, եթե ​​լսել եք աուդիո ձայնագրությունը, ապա մեր ֆեյսբուքյան էջում պատմեք, թե ինչ ասոցիացիաներ է այն ձեր մեջ առաջացնում։

Ի՞նչ է երկրի մագնիսական դաշտը
Նույնիսկ եթե դուք հեռու եք գիտությունից, հավանաբար մեկ անգամ չէ, որ լսել եք մագնիսական դաշտի մասին. հենց դրա ազդեցության տակ է, որ աշխատող կողմնացույցի սլաքը միշտ ուղղված է դեպի հյուսիս:

Ենթադրվում է, որ Երկրի մագնիսական (կամ գեոմագնիսական) դաշտը ի հայտ է եկել 4,2 միլիարդ տարի առաջ։ Այն առաջանում է ներերկրային աղբյուրներից և համարվում է մոլորակի վրա կյանքի գոյության կարևոր պայմաններից մեկը. մթնոլորտի հետ մեկտեղ մագնիսական դաշտը Երկիրը պաշտպանում է տիեզերական ճառագայթների և արևային քամու կործանարար ազդեցությունից։

Մագնիսական դաշտը թափանցում է Երկրի բոլոր երեք թաղանթները՝ լիթոսֆերա, հիդրոսֆերա և մթնոլորտ: Այն ազդում է բուսականության, բոլոր կենդանի էակների, ինչպես նաև անշունչ բնության վրա. հենց դա է մագնիսացնում օգտակար հանածոներն ու ապարները:

Մագնիսական դաշտը ազդում է նաև կլիմայի և եղանակի վրա. այս դաշտի ինտենսիվության փոփոխությունները կարող են հանգեցնել ոչ միայն ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման և տեղումների հաճախականության տատանումների, այլև ուժեղ քամիների, փոթորիկների և այլ բնական աղետների առաջացման:

Ի՞նչ է արվելու աուդիո ձայնագրության հետ
Գիտնականները ծրագրում են 2022 թ․ հոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի հրապարակներից մեկում բարձրախոսներով միացնել մագնիսական դաշտի ձայներով այս ձայնագրություն։ Նրանք հույս ունեն այս կերպ մարդկանց հիշեցնել Երկրի համար մագնիսական դաշտի կարևորության մասին, քանի որ դրանից է կախված մոլորակի վրա կյանքի գոյությունը։

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ