FLASH թերապիան թեթեւացնում է ցավը մետաստազներով օնկոհիվանդների մոտ
Կարճ եւ հզոր ճառագայթումը, այսպես կոչված, FLASH թերապիան արդյունավետ է եւ միեւնույն ժամանակ անվտանգ։ Այն օգտագործվում է քաղցկեղի վերջին փուլով հիվանդների ցավը թեթեւացնելու համար, պարզել են Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Oncology-ում։
Առաջին փորձարկման ժամանակ գիտնականները 12 դեպքից 8-ում հայտնել են ցավի թեթեւացման մասին։ Միաժամանակ հիվանդներին պահանջվել է մեկ կարճ պրոցեդուրա, որը տեւել է միջինում 19 րոպե եւ համարժեք է եղել ստանդարտ թերապիայի մի քանի սեանսների։
Չորս հիվանդի մոտ զգացվել է մաշկի երանգի մգացում, մեկի մոտ՝ մաշկի գունաթափում, երկուսի մոտ՝ վերջույթների թեթեւ այտուցվածություն, երկուսի մոտ՝ քոր, մեկի մոտ՝ հոգնածության, մեկի մոտ մաշկի կարմրություն, եւ մեկի մոտ՝ վերջույթների ցավ:
FLASH թերապիան նոր տեխնոլոգիա է, որն օգտագործում է ուղղորդված պրոտոնային ճառագայթներ, որոնց հզորությունը 300 անգամ ավելի բարձր է, քան սովորական ճառագայթումը: