Նուռը կարող է օգնել կոլոռեկտալ քաղցկեղի դեմ պայքարում

Նուռը կարող է օգնել կոլոռեկտալ քաղցկեղի դեմ պայքարում

Շատ ավելի հեշտ կլիներ պայքարել քաղցկեղի դեմ, եթե իմունային համակարգը օգներ մարդուն։ Այնուամենայնիվ, քաղցկեղի բջիջները կարողանում են ճնշել իմունային համակարգի զգոնությունը։ Ուստի գիտնականները, ուռուցքների դեմ պայքարելու համար, դիտարկում են իմունային համակարգի աշխատանքի խթանման հնարավորությունը։

Այսպիսով, Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանի հետազոտողները որոշել են, որ հնարավոր է ակտիվացնել իմունային համակարգի հակաքաղցկեղային հատկությունները ուրոլիտին A նյութի օգնությամբ։ Վերոնշյալ հետազոտությունը հրապարակվել է Immunity ամսագրում։

Ուրոլիտին A -ը ձեւավորվում է էլլագիտանիններից (բուսական պոլիֆենոլների հատուկ դասից): Աղիքային բակտերիաները, մշակելով այս պոլիֆենոլները, արտադրում են ուրոլիտին A: Ինչ վերաբերում է բուն էլագիտանիններին, ապա դրանք առավելապես հանդիպում են նռան մեջ:

Ուրոլիտին A-ով բուժումից հետո իմունային բջիջները, որոնք կոչվում են T բջիջներ, դառնում են հզոր իմունային ցողունային բջիջներ, որոնք բաժանվելու իրենց ունակության շնորհիվ իմունային համակարգը մշտապես ապահովում են երիտասարդացած, չթուլացած T բջիջներով:

«Մեր արդյունքները հատկապես հետաքրքիր են, քանի որ ուշադրությունը կենտրոնացված է ոչ թե ուռուցքային բջիջի, այլ իմունային համակարգի՝ քաղցկեղի դեմ բնական պաշտպանության վրա: Թերեւս բարելավելով առկա իմունոթերապիայի հետ համակցված թերապիան՝ հետազոտությունը զգալի հնարավորություններ է բացում կլինիկայում հետագա կիրառման համար»,- նշել են գիտնականները։

Գիտնականների կարծիքով՝ իրենց ուսումնասիրությունը կօգնի բարելավել կոլոռեկտալ քաղցկեղի, ինչպես նաեւ քաղցկեղի այլ տեսակների բուժումը։

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ