Կորոնավիրուսը սրտանոթային հիվանդություններից մահ է հրահրել
Կորոնավիրուսային հիվանդությունը կապված է հետագա սրտանոթային հիվանդությունների եւ մահվան ռիսկի հետ։ Միեւնույն ժամանակ, ռիսկը հատկապես բարձր է ծանր վիճակում հոսպիտալացվածների շրջանում, պարզել են Լոնդոնի Քուին Մարիի համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը։
Հետազոտողները վերլուծել են UK Biobank հետազոտության 53 613 մասնակիցների տվյալները, որոնցից 17 871-ի մոտ ախտորոշվել է COVID-19 2020-ի մարտից մինչեւ 2021-ի մարտ ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսով վարակվածների մեջ ավելի շատ են եղել կարդիոմետաբոլիկ թույլ առողությամբ տղամարդիկ։ COVID-19-ի պատճառով հոսպիտալացվել է 2701 մարդ, այլ պատճառներով՝ 866 մարդ, իսկ 14 304-ին հիվանդանոցային բուժում չի պահանջել։
Կամավորներին հետեւել են մինչեւ նրանց մոտ սրտանոթային հիվանդություն առաջանալը կամ մինչեւ 2021 թվականի մարտի վերջը մահանալը:
Նրանց մոտ, որոնց չի պահանջվել հոսպիտալացնել կորոնավիրուսի պատճառով, երեք անգամ ավելի մեծ է եղել արյան թրոմբի ռիսկը եւ 10 անգամ ավելի հավանական մահվան ռիսկ որեւէ պատճառով։
Ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ի պատճառով, ունեցել են մահացության 118 անգամ աճ՝ համեմատած նրանց հետո, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք չեն ունեցել։ Ցանկացած պատճառով հիվանդությունների եւ մահերի մեծ մասը գրանցվել է վարակվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում, սակայն անբարենպաստ հետեւանքների ռիսկը բարձր է մնացել 30 օրից ավելի: