Բրազիլիայում հաջողությամբ փորձարկվել է մաշկի քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցը

Բրազիլիայում հաջողությամբ փորձարկվել է մաշկի քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցը

Բրազիլիայում ավարտվել է նիվոլումաբի՝ մաշկի տարածված քաղցկեղի բուժման համար դեղամիջոցի փորձարկումների երկրորդ փուլը, հայտնում է Medical Xpress-ը։

Դեղամիջոցի ազդման մեխանիզմը հիմնված է մարդու սեփական իմունային բջիջների ակտիվացման բարձրացման վրա: Նիվոլումաբը սինթետիկ հակամարմին է, որը արգելափակում է իմունային բջիջների աշխատանքը «արգելակող» PD-1 ընկալիչի աշխատանքը։

Արդյունքում, օրգանիզմը սկսում է ավելի արդյունավետ ոչնչացնել մետաստազները եւ առաջնային ուռուցքները: Նման թերապիան կարող է ունենալ լուրջ կողմնակի ազդեցություններ, ուստի այն օգտագործվում է միայն «ծանր» դեպքերում, երբ այլ մեթոդները չեն օգնել:

Փորձերին մասնակցել է 24 պացիենտ։ Նրանք բոլորը ամեն երկու շաբաթը մեկ մինչ քաղցկեղի տարածումը կամ կողմնակի ազդեցությունների զարգացումը 3մգ/կգ չափաբաժին նիվոլումաբ են ստացել։

14 հիվանդին (58.3 տոկոս) բուժումն օգուտ է տվել, եւ նրանց օրգանիզմը իմունային պատասխան է ցույց տվել: Բուժման հետ կապված անցանկալի հետեւանքներ նկատվել են վեց հիվանդների մոտ (25 տոկոս), իսկ նրանցից մեկը թունավորման պատճառով դադարել է նիվոլումաբ օգտագործել: Այնուամենայնիվ, ճառագայթման կողմնակի ազդեցությունն ավելի արտահայտված է եղել:

«Այս ուսումնասիրությունը տրամադրում է լրացուցիչ ապացույցներ, որոնք հաստատում են իմունային կառավարման կետերի արգելափակիչների օգտագործումը որպես ստանդարտ թերապիա` տափակաբջջային մաշկի քաղցկեղի համար », — ասել է աշխատանքի առաջատար հեղինակ Ռոդրիգո Ռ. Մունյոզը:

Փորձարկումները միայն ամրապնդել են ուռուցքաբանների՝ քաղցկեղի ժամանակ իմունային կառավարման կետերի տարբեր արգելակիչների օգտակարության մասին կարծիքը:

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ