Վիրաբույժները ճկուն կաթետեր են ստեղծել ռոբոտների միջոցով ուղեղը վիրահատելու համար

Վիրաբույժները ճկուն կաթետեր են ստեղծել ռոբոտների միջոցով ուղեղը վիրահատելու համար

Գիտնականների միջազգային խումբը ռոբոտ վիրաբույժների միջոցով ուղեղի նվազագույն ինվազիվ վիրաբուժության համար ճկուն սարք է մշակել: Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Միլանի համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակված են PLOS ONE ամսագրում, հայտնում է քոլեջի մամուլի ծառայությունը։

Սարքը կազմված է փափուկ, ճկուն կաթետերից, որը չի վնասում ուղեղի մեջ մտնելիս, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտով ռոբոտացված ձեռք, որն օգնում է վիրաբույժներին կաթետերն անցկացնել գլուղեղի հյուսվածքի միջով:


Կաթետերը ստեղծելիս հետազոտողները ոգեշնչվել են մակաբույծ մեղուների օրգաններից, որոնք նրանք օգտագործում են իրենց ձվերը ծառերի կեղեւում ածելու համար։ Կաթետերը բաղկացած է չորս հատվածից, որոնք սահում են միմյանց վրա՝ ապահովելով ճկուն կառավարում:

Ներկայումս ուղեղի վիրաբուժությունում օգտագործում են կոշտ կաթետերներ, որոնք դժվար է ճշգրիտ տեղադրել առանց ռոբոտացված գործիքների օգնության: Կաթետերների ոչ ճկունությունը՝ զուգորդված ուղեղի բարդ կառուցվածքի հետ, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։


Սարքը փորձարկելու համար հետազոտողները կաթետերը մտցրել են երկու կենդանի ոչխարների ուղեղի մեջ: Կենդանիներին ցավազրկողներ են տվել եւ մեկ շաբաթ շուրջօրյա հետեւել են ցավի կամ սթրեսի նշանների առկայությունը, իսկ հետո նրանց սպանել եւ դիահերձել են: Գիտնականները կաթետերի տեղադրումից հետո ոչխարների մոտ ցավի, հյուսվածքների վնասման կամ վարակի նշաններ չեն հայտնաբերել:

Հեղինակները ակնկալում են սարքը կլինիկայում սկսել օգտագործել առաջիկա չորս տարում։ Մշակումը կօգնի վիրաբույժներին ավելի խորը ներթափանցել ուղեղի մեջ եւ կհեշտացնի գլխուղեղի ուռուցքների, Պարկինսոնի հիվանդության եւ էպիլեպսիայի ախտորոշումն ու ուսումնասիրությունը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ