Ո՞ր տարիքում է ճիշտ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսել․ նոր հետազոտություն

Ո՞ր տարիքում է ճիշտ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսել․ նոր հետազոտություն

Կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական բարձր ռիսկ ունեցող կանայք պետք է մամոգրաֆիական զննումը 2-5 տարի ավելի ուշ կատարեն, քան նախկինում խորհուրդ էր տրվում: Նման եզրակացության են եկել Դեւիսում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ժառանգական ռիսկը հայտնաբերվում է այն կանանց մոտ, որոնց ամենամոտ ազգականները՝ մայրերը կամ քույրերը, կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել մինչեւ 45 տարեկանը: Այժմ նման կանանց խորհուրդ է տրվում ազգականի ախտորոշման տարիքից 10 տարի շուտ հետազոտվել։ Այնուամենայնիվ, այս առաջարկությունը հաստատող քիչ ապացույցներ կան:

Ինչպես հաղորդվում է գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Cancer ամսագրում, նրանք վերլուծել են Կրծքագեղձի քաղցկեղի հսկողության կոնսորցիումի տվյալները 1996-2016 թվականներին կատարված մամոգրաֆիայի սքրինինգի հիման վրա: Հետազոտությունը ներառել է ավելի քան 300 000 կանանց տվյալներ:

Բժիշկները պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական բարձր ռիսկ ունեցող կանայք հիվանդության սքրինինգը կարող են սկսել իրենց հարազատի ախտորոշման տարիքից 5-8 տարի առաջ: Դրանով նրանց ռիսկը համարժեք կլինի միջին 50-ամյա կնոջ ռիսկին, ում խորհուրդ է տրվում սկսել մամոգրաֆիա անցնել:

Մամոգրաֆիան կարող է ավելի քիչ արդյունավետ լինել երիտասարդ կանանց մոտ, քանի որ կրծքի ամրությունը դժվարացնում է քաղցկեղի հայտնաբերումը պատկերների վրա: Հետեւաբար, սքրինինգը շատ վաղ սկսելը հանգեցնում է կեղծ դրական արդյունքների, որոնք պահանջում են կանանց ինվազիվ պրոցեդուրաներ անցնել,

բայց չեն բարելավում կլինիկական արդյունքները: Բացառություն են կազմում BRCA գենում մուտացիայի կրիչները, ուստի 30-39 տարեկան կանայք, ում մեկից ավելի մերձավոր ազգականը կրծքագեղձի քաղցկեղ է ունեցել, կարող են դիտարկել գենետիկական խորհրդատվության տարբերակը:

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ