Ի՞նչ մթերքներ օգտագործել ալկոհոլի հետ՝ չգիրանալու համար

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք ալկոհոլի հետ միասին ավելի շատ սպիտակուցային սնունդ են օգտագործում, ավելի քիչ են հակված գիրության: Սիդնեյի համալսարանի հետազոտողների աշխատանքը ներկայացվել է Մելբուռնում գիրության դեմ պայքարի միջազգային կոնգրեսում։

Հետազոտությունը վերլուծել է 9341 մեծահասակների տվյալները, որոնք մասնակցել են իրենց սնվելու 24-ժամյա վերլուծությանը: Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են նրանց սննդային սովորություններին:

Բոլոր մասնակիցների 40 տոկոսը հայտնել է, որ այդ օրը ալկոհոլ է օգտագործել: Ինչպես պարզվել է, նրանք նախընտրել են ավելի շատ յուղոտ, սպիտակուցային մթերքներ (օրինակ՝ ընկույզ, չիփս, խորոված եւ այլն), քան ալկոհոլ չօգտագործած մասնակիցները։ Նրանք նաեւ շատ ավելի շատ կալորիաներ են օգտագործել, քան երկրորդ խմբի մասնակիցները։

Խմողների երկու երրորդն ընտրել է սպիտակուցներով հարուստ, բայց ածխաջրերի եւ ճարպերի ցածր պարունակությամբ մթերքներ, ինչպիսիք են անյուղ միսը, թռչնամիսը, ծովամթերքը, ընկույզը եւ հատիկաընդեղենը: Նրանք սպառել են միջինում 1749 կալորիա՝ մոտ 577 կալորիա ավելի քիչ, քան չափահասին անհրաժեշտ է քաշը պահպանելու համար:

Խմողների մեկ երրորդը նախընտրել է ավելի անառողջ սնունդ, օրինակ՝ չիփսեր: Նրանք սպառել են միջինում 3051 կալորիա։«Հայտնի է, որ ալկոհոլը մեծացնում է ախորժակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ FGF-21 հորմոնի մակարդակը, որը խթանում է սպիտակուցի նկատմամբ ախորժակը եւ ճնշում է քաղցրավենիքի ախորժակը, ավելանում է ալկոհոլ օգտագործելուց հետո»,-նշել են գիտնականները:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ