Քայլի Ջենները պատմել է հետծննդաբերական դեպրեսիայի մասին

Քայլի Ջենները պատմել է հետծննդաբերական դեպրեսիայի մասին

Փետրվարին Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ փոքրիկին են ունեցել։ Զույգը տղա է ունեցել, որին սկզբում անվանել են Վուլֆ, սակայն հետո որոշել են, որ դեռեւս պատրաստ չեն վերջնական անուն ընտրել։ Սկզբում սիրահարները փորձում էին իրենց ողջ ազատ ժամանակը տրամադրել միայն փոքրիկին, սակայն մի քանի ամիս անց վերադարձել են իրենց աշխատանքին։

Քայլին, անկեղծորեն խոստովանել է, որ ստիպված է եղել հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան, որը տեւել է 3 ամիսէ թե՛ ֆիզիկական, եւ թե՛ հոգեկան առումով։

«Իսկապես դժվար էր: Երեւի երեք շաբաթ ամեն օր լաց էի լինում։ Այն աստիճանի, որ ուղղակի չէի կարողանում անկողնուց վեր կենալ, քանի որ գլուխս շատ էր ցավում։ Բայց հիմա արդեն ավելի լավ եմ զգում ինձ՝ հակառակդեռ շարունակվող տխուր օրերին »,- պատմել է Քայլին՝ The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը դուստր ունեն՝ Սթորմին, որը ծնվել է 2018 թվականի փետրվարին։ Զույգը միասին է ավելի քան հինգ տարի։ Աղբյուրների համաձայն՝ այս տարի աստղերը նախատեսում են օրինականացնել իրենց հարաբերությունները։

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ