ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ զենքեր է Հայաստանը գնելու Հնդկաստանից, հայտնի է արժեքը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ զենքեր է Հայաստանը գնելու Հնդկաստանից, հայտնի է արժեքը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Այս մասին հայտնում է ThePrint առցանց թերթը:

ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին, Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը՞

Նկատենք, որ Հնդկաստանից սպառազինություն գնելու մասին հայտնի դարձավ այս սեպտեմբերին: Economic Times-ը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում էր շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար: Հնդկական թերթի փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը դառնում է Pinaka ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Հայաստանի կողմից Pinaka համակարգերի հնարավոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2018 թվականի ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ