Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը կգլխավորի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր նեդրումային ընկերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսսին իր սեփական ներդրումային ընկերությունն է հիմնել, որը կոչվում է Play Time։
Նշվում է, որ այն նեդրումներ կկատարի սպորտում, տեխնոլոգիաներում և մեդիայում։ Play Time-ը կտեղակայվի Սան-Ֆրանցիսկոյում՝ դառնալով Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը։
Ընկերությունը կկարողանա աջակցություն ցուցաբերել ֆուտբոլային ակումբներին կամ ֆուտբոլային տեխնոլոգիաների ասպարեզում ստարտափներին։ Աղբյուրը՝ armSport.am
(Visited 20 times, 1 visits today)