Իսրայել-ՌԴ-Թուրքիա․ Իրանի դեմ արշավը «Զանգեզուր» գործողության նախօրեին Իրանին չեզոքացնելու նպատակ ունի

Այսինքն՝ մասնակցությունը չի հաստատվել, չնայած այն պնդումներին, որ ռուսական բանակը հարձակվել է Կիևի վրա իրանական կամիկաձե անօդաչու սարքերով, ըստ պաշտոնական Կիեւի։ Սա պնդում են նաեւ հրեական շրջանակներին մոտ կանգնած միջազգային փորձագետները։Միջազգային մամուլում հրապարակումներ են արվում Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու Իրանի մտադրության մասին։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Ուկրաինայում ռազմական գործողություններում ռուսական կողմին իրանական զենք մատակարարելու մասին տեղեկությունը։ Միաժամանակ նա խոսել է այն հենակետերի մասին, որոնք Իսրայելը ստեղծել է Իրանի հարավում, արևմուտքում և հյուսիսում գտնվող մի շարք երկրներում։

Իսրայելը պետք է սկսի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, հայտարարել է Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Նահման Շայը։
Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից Իսրայելը Կիևին տրամադրում է միայն մարդասիրական օգնություն։

Իսրայելը Հայաստանի օկուպացիայի հարցում ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի ու թուրքերի հետ, այդ թվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Իսրայելի շահագրգռությունը Հայաստանն Իրանից կտրելու և Պարսից ծոցից Սև ծով հնարավոր հաղորդակցությունները բացառելու հարցում ակնհայտ է։ Ուկրաինայի հարցում Իրանի դեմ արշավը կարող է պայմանավորված լինել «Զանգեզուր» գործողության նախօրեին Իրանին չեզոքացնելու մտադրությամբ։

Պատահական չէ, որ ոստիկանությունում մահացած երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան պատճառով Իրանում անկարգությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ սեպտեմբերի 13-14-ը սկսվեց Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։ Այս անկարգությունները նաև կանգնեցրին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի վերսկսման գործընթացը։ Միաժամանակ, իրանական կողմը հայտարարեց, որ անկարգությունները չեն շեղի Իրանին միջազգային խնդիրներից, այդ թվում՝ Հայաստանի հարավի օկուպացիայի փորձերին հակազդելու մտադրությունից։

Իրանի նախագահ Ռայիսին անցյալ շաբաթ Աստանայում CICA-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ալիևին։ «Այս հանդիպման ժամանակ Ռայիսին մերժել է տարածաշրջանի պատմական սահմանների, աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհի ցանկացած փոփոխություն»։Իրանը սկսել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Արաքս գետի շրջանում և վերահաստատել է, որ իրենք թույլ չեն տա փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանները։

Բաքվի փորձագետներն ու լրատվամիջոցներն անմիջապես շտապեցին Իրանին մեղադրել Ադրբեջանի վրա հարձակվելու մտադրության մեջ՝ չթաքցնելով հանդերձ, որ Զանգեզուրի միջանցքը բացելու ծրագիր է նախապատրաստվում։ Ալիեւը, Չավուշօղլուն եւ Էրդողանը կրկին հայտարարեցին «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում։

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ