Քիմ Քարդաշյանը՝ Luxe դասի նորաձեւության տների ոգեշնչման աղբյուր (ֆոտո, վիդեո)

Քիմ Քարդաշյանը՝ Luxe դասի նորաձեւության տների ոգեշնչման աղբյուր (ֆոտո, վիդեո)

Նորաձեւության սիրահարների եւ ոլորտի մասնագետների համար ամենակարեւորները նորաձեւության շաբաթներն են, որոնց ընթացքում տարբեր նորաձեւության տներ ներկայացնում են հաջորդ սեզոնի իրենց հավաքածուն:

Այսօր News.am STYLE-ը կանդրադառնա ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ով նորաձեւության պատմության մեջ առաջին կինն է, որից ոգեշնչված հավաքածուներ են ստեղծել միաժամանակ երկու նորաձեւոթյան տներ՝ այն էլ միեւնույն սեզոնի համար:

Balenciaga Dolce & Gabbana ապրանքանիշերի աշուն-ձմեռ հավաքածուների ոգեշնչման աղբյուրը դարձել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Balenciaga ապրանքանիշի գովազդային արշավը նույնպես գլխավորել է Քիմ Քարդաշյանը, ինչպես նաեւ մասնակցել է նորաձեւության ցուցադրությանը, որը կայացել է Փարիզում:

 

Dolce & Gabbana-ի նոր հավաքածուն հիմնված է`Քիմ Քարդաշյանի կողմից ընտրված ապրանքանիշի ավելի հին ժամանակների զգեստների վրա, որոնք ձեւափոխվել էին`ըստ Քիմի ոճի: Հավաքածուն անվանվել է «Չաո Քիմ»:

Պետք է նշել, որ նորաձեւության երկու տների ոճերը շատ տարբեր են եւ տարբեր էին նաեւ նոր հավաքածուները, որոնց ոգեշնչման աղբյուրը եղել է ամերիկահայ հեռուստաաստղը, ինչը պայմանավորված է Քիմի ոճային բազմազանությամբ:

Նշենք, որ այս աշնանը ոգեշնչման աղբյուր էր դարձել նաեւ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)՝ ապրանքանիշի համար, ինչպես նաեւ եզրափակել նորաձեւության ցուցադրությունը:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ