Եվս մեկ հաղթանակ հայերից

Հադրութեցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։
Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` այդպես էլ չտեսնելով դստերը։

«Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի, օրինակելի մայր է, հայրենասեր կին։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրել է մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը, ով զբաղեցրել է 2-րդ տեղը:
Մրցույթի մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի՝ 7-ամյա Ալեքսանդրը։

Մրցույթի ավարտից հետո Վերան գրառում է արել փայլուն արդյունքի մասին՝ միաժամանակ հիշատակելով Հադրութն ու շնորհակալություն հայտնելով իր ծնողներին։
Հայրը՝ Արտյուշա Սաֆարյանը («Ժելեզնի»), զոհվել է Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ՝ չհասցնելով տեսնել դստեր ծնունդը։

Հավատարիմ արմատներին՝ Վերան մասնակցել է 2020թ պատերազմին՝ իր բաժին պարտքը կատարելով հայրենիքի ու նվիրյալ հոր առջև։
Այժմ Վերայի պայքարը բեմում է, որը նույնպես պատվով է հաղթահարում։
Լուս՝ Վ. Սաֆարյանի արխիվից

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ