Գերզգայուն կենսասենսորը հայտնաբերում է ուղեղի ուռուցքը եւ դրա տեղակայումը․

Ռայերսոնի համալսարանում ստեղծված նոր սարքը հայտնաբերում է ուղեղի ուռուցքը եւ որոշում դրա տեղակայումը։ Այն գերզգայուն կենսասենսոր է, որը հայտնաբերում է ուղեղի մահացող քաղցկեղային բջիջներ րտազատած նյութերը։ Հետազոտությունը հրապարակվել է ACS Nano ամսագրում։

Գերզգայուն կենսասենսորը որոշում է այն նուկլեինաթթուների, սպիտակուցների եւ լիպիդների հետքային քանակությունը, որոնք արտազատում են մահացող քաղցկեղային բջիջները։ Ուսումնասիրության համար անհրաժեշտ է ընդամենը արյան հինգ միկրոլիտր, այսինքն՝ մեկ կաթիլից քիչ։ Նեյրոնային ցանցն ուսումնասիրում է արյան բաղադրությունը եւ որոշում ուռուցքի առկայությունն ու տեսակը։

Սարքը բաղկացած է նիկելի չիպի վրա հավաքված նիկելի օքսիդի եւ նիկելի նանոշերտերից ։ Փորձերի ժամանակ գիտնականները կարողացել են տարբերակել ուղեղի քաղցկեղը 100 տոկոսանոց սպեցիֆիկությամբ եւ զգայականությամբ՝ կաթնագեղձի, թոքերի եւ հաստ աղու քաղցկեղից։

Բացի այդ, նրանք կարողացել են տարբերակել գլխուղեղի առաջնային ուռուցքները մետաստազներից, որոնք տարածվել են թոքերից կամ կաթնագեղձից։ Քաղցկեղի առաջացման տեղակայման որոշման ճշգրտությունը հասել է 96 տոկոսի։

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ