Հայտնաբերվել է դեղ հիվանդ լյարդի արագացված վերականգնման համար

Հայտնաբերվել է դեղ հիվանդ լյարդի արագացված վերականգնման համար

Որոշակի սպիտակուցի ակտիվացումը նոր դեղամիջոցի օգնությամբ արագացնում է մկների լյարդի ռեգեներացիան անգամ նրա մասնակի հեռացումից հետո։ Փիտսբուրգի հետազոտական կենտրոնի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

Կենսաբանները կազմել են այն գեների ակտիվացման քարտեզը, որոնք փոխում են ակտիվությունը լյարդի ախտահարվելու դեպքում, եւ հայտնաբերել են երկու գեն՝ Wnt2 եւ Wnt9b, որոնք կառավարել են մյուսներին՝ ակտիվացնելով դրանք լյարդի վնասվելու դեպքում։ Գիտնականներն այդ երկու գեներն «անջատել» են մկների մոտ, ինչը հանգեցրել է լյարդի բջիջների տրոհման լիակատար դադարեցման, եւ օրգանի վերականգնումը նրա մասնակի հեռացումից հետո կանգ է առել։

Գիտնականները նաեւ հայտնաբերել են դեղ, հակամարմին՝ FL6.13 անվամբ, որը կատարում է նման գործառույթներ Wnt գեների հետ եւ խթանում լյարդի ռեգեներացիան։ Նրա օգնությամբ նրանք կարողացել են գործի դնել մկների ռեգեներացիան, որոնք Wnt գեներ չունեին։

Նոր դեղամիջոցն այնուհետեւ վերաթեստավորել են լյարդի թունավորում ունեցող մկների վրա։ Միայն մեկ դեղաչափը նվազեցրել էր լյարդի վնասման կենսամարկերները եւ կանգնեցրել օրգանի քայքայումը։

Չնայած լյարդի ինքնուրույն ռեգեներացիայի ունակությանը՝ նրա հնարավորություններն անսահմանափակ չեն. ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, ճարպակալումը կամ թունավոր դեղերը կարող են հանգեցնել լյարդի կանգի։ Միակ բուժումը նրա փոխպատվաստումն է, բայց ամբողջ աշխարհում գոյություն ունի դոնորական օրգանների մեծ անբավարարություն։ Գիտնականների աշխատանքը թույլ կտա նվազեցնել փոխպատվաստումների թիվը մարդկանց վրա հաջող փորձարկումների դեպքում։

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ