Ինչպես է երկաթի անբավարարությունը նվազեցնում օրգանիզմի իմունային պաշտպանությունը

Ինչպես է երկաթի անբավարարությունը նվազեցնում օրգանիզմի իմունային պաշտպանությունը

Արյան մեջ երկաթի պակասը կարող է հանգեցնել իմունային համակարգի կարեւոր բջիջների՝ լեյկոցիտների քանակի կտրուկ նվազման, պարզել են Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոնի հետազոտողները։

Ինչպես նշվել է Science Advances-ում հրապարակված հոդվածում, երկաթի մատակարարումը բջիջներին վերահսկվում է IRP-1 եւ IRP-2 երկու սպիտակուցներով։ Գիտնականներն արգելակել են երկու սպիտակուցների

աշխատանքը մեծահասակ մկների մոտ, ինչի արդյունքում կենդանիները ձեռք են բերել ծանր սակավարյունություն. երկաթի բացակայության պատճառով փոքրացել են հեմոգլոբինի քանակությունը եւ էրիթրոցիտների չափը։

Միեւնույն ժամանակ, կտրուկ նվազել է լեյկոցիտների, հիմնականում նեյտրոֆիլների մակարդակը։ Այդ իմունային բջիջները կազմում են մարդու լեյկոցիտների երկու երրորդը եւ բնածին իմունային համակարգի կարեւոր բաղադրիչներ են։

Գիտնականները պարզել են, որ այս նվազումն առաջ է եկել ոչ թե նեյտրոֆիլների մահվամբ, այլ դրանց հասունացման դադարեցմամբ ոսկրածուծում։ Դա կարող է մատնանշել այն մասին, որ այդ պրոցեսը կախված է երկաթից։ Լեյկոցիտների մյուս տեսակները, օրինակ՝ մոնոցիտները, երկաթի պակասից չեն տուժել։

Գուցե երկաթի անբավարարությունն ազդում է բակտերիալ պաթոգեններից իմունային պաշտպանության վրա, կարծում են հեղինակները։ Մյուս կողմից՝ հետաքրքիր է, որ երկաթի անբավարարությունն օրգանիզմի պաշտպանական ստրատեգիաներից մեկն է բակտերիալ վարակների ժամանակ. շատ պաթոգեններ կախված

են երկաթից։ Դրանց բազմացումը դանդաղեցնելու համար օրգանիզմը կուտակում է մետաղ որոշակի բջիջներում, որոնք որպես պահեստախցիկ են ծառայում, որպեսզի պաթոգենների համար ավելի դժվար լինի հասնել այդ արժեքավոր ռեսուրսին։

Ոչ միայն վարակները, այլեւ բորբոքումներն են հաճախ հանգեցնում երկաթի անբավարարության, հետեւաբար, սակավարյունության։ Ուստի, օնկոլոգիական հիվանդները, որոնց հիվանդությունն ուղեկցվում է քրոնիկական բորբոքային վիճակներով, հաճախ տառապում են սակավարյունությամբ, որը կարող է լրջորեն վատացնել նրանց կյանքի որակը։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ