Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին

«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղը՝ 10։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով կգնան Եվրամիության գրասենյակի մոտ՝ փաստերով ներկայացնելու այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական տալ։ Այս երկակի ստանդարտներով, իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու»,- նշեց նա։

Սաղաթելյանն ասաց, որ պահանջելու են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն ստեղծված իրավիճակը։

Նա նշեց, որ վաղ օրվա ընթացքում տեղի կունենա մի քանի ակցիաներ, հանրահավաք չի լինելու, Ֆրանսիայի հրապարակում կլինեն մշակութային ծրագրեր։

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում անցկացվել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը։

Հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն։ Երթի մասնակիցների խոսքով՝ հունիսի 3-ին, կառավարական ամառանոցների մոտ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առթիվ քրեական գործեր պետք է հարուցվեն, եւ այդ ոստիկաններին մեղադրանքներ առաջադրվեն։

Իրենց պահանջը ներկայացնելուց հետո շարժման մասնակիցները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ