Հունգարիայի արտգործնախարարը համաձայն է Զելենսկու «հոգեբանական խնդիրների» մասին կարծիքի հետ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համաձայնել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերի այն կարծիքի հետ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հոգեբանական խնդիրներ» ունի։

«Մինչ տասնյակ հազարավոր մարդիկ Հունգարիայում աշխատում են Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին օգնելու համար, ուկրաինացի քաղաքական գործիչներն անընդհատ խոսում են Հունգարիայի մասին անընդունելի տոնով, սադրում են մեզ, ստեր են հորինում եւ փորձում նսեմացնել մեզ։ Ոչ մի անգամ շնորհակալական խոսքեր չհնչեցին:

Ելնելով այս ամենից՝ Լասլո Կյովերը միանգամայն իրավացի է, նույնիսկ եթե ուկրաինացիները վրդովված են»,- գրել է նա Facebook-ում։

Ավելի վաղ Կյովերը հայտարարել էր, որ Զելենսկին պայքարում է «հոգեբանական խնդիրների» դեմ։

«Նրանք, ովքեր օգնության կարիք ունեն, քաղաքավարի են խնդրում: Համառորեն, իհարկե, բայց միշտ խնդրում են, երբեք չեն պահանջում եւ առավել եւս չեն սպառնում։

Սովորաբար մարդը սպառնում է իր թշնամիներին, այլ ոչ թե նրանց, ում նա ցանկանում է իրեն ընկեր դարձնել»,- ասել է նա՝ դա բացատրելով Զելենսկու «անձնական հոգեբանական խնդրով»։

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ