5 արդյունավետ բնական միջոց ստամոքսի այրոցից ազատվելու համար

5 արդյունավետ բնական միջոց ստամոքսի այրոցից ազատվելու համար

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Դիտեք նաև՝

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններից։

2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր և կես ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 1/4 բաժակ։

1 թեյի գդալ հալվեի հյութին ավելացնել նույն քանակությամբ գոլ ջուր, լավ խառնել և ընդունել ստացված խառնուրդը մեկական թեյի գդալ ուտելուց առաջ և հետո։
Ճահճային խնկեղեգի արմատը մանրացնել ու փոշի դարձնել, այնուհետև ընդունել ստամոքսի այրոցի դեպքում օրական 3 անգամ մեկական պտղունց։

Խառնել հավասար քանակությամբ մանրացրած սրոհունդը, եզան լեզվի տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 45 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։

Խառնել հավասար քանակությամբ սրոհունդը, հազարատերևուկն ու ճահճային ականջաբուրդը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել երկու ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ կես բաժակ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը

կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 184 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ