Այն տունը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս. միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ թոռնիկների հետ

Այն տունը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս. միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ թոռնիկների հետ

«Տաշիր Գրուպ» -ի նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝Էթերի Կարապետյանը, ինստագրամի իր էջում թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել:

«Ուրախացեք կյանքով: Այն տունը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս»,- լուսանկարին կից գրել է Էթերին:

Նրա դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն իր հերթին հրապարակել է այս լուսանկարը՝ կից գրելով.
«Կարապետյան կանայք»:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն:

Հավելենք, որ Էթերին բավական ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում: Համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է շատ պաշտոնյաների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 57.800 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։

«Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:

Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն:

(Visited 1 530 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ