Women’s club-ում Լիլի Մորտոյին փոխարինել է նրա քույրը․ Լուսանկար

Women’s club-ում Լիլի Մորտոյին փոխարինել է նրա քույրը․ Լուսանկար

Women’s club նախագծի անդամ Լիլի Մորտոն մեկնել է Միացյալ Նահանգներ, իսկ այդ շրջանում նախագծում նրան կփոխարինի նրա հարազատ քույրը՝ Թերեզա Մարտիրոսյանը, ով զբաղվում է երաժշտությամբ, մոդելինգով և հաղորդավարությամբ:

Դիտեք նաև՝

Թերեզան մասնագիտությամբ երգչուհի է, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը և ինչպես ինքն է նշում մանկուց երազել է երգել օպերետներում, սակայն կյանքը այլ ուղղով է ընթացել և ինքը լրիվ պատահաբար հայտնվել է մոդելային

աշխարհում։ Նշենք, որ դեռևս 2019 թվականին Թուրքիայում՝ «Photomodel Universe» գեղեցկության մրցույթում Թերեզան ներկայացրել է Հայաստանն ու վերադարձել «Առաջին Վիցե Միսս» և «Միսս Տաղանդ» տիտղոսներով։ Հարցազրույցներում

Թերեզան միշտ դրական է խոսել սկանդալային քույրիկի մասին, նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք շատ տարբեր են, բայց և այնպես ինքը շատ բան ունի նրանից սովորելու։ «Իմ հարազատ քույրիկն է, բայց մենք չափազանց տարբեր ենք։ Լիլին ունի

բնավորության շատ գծեր, որոնք ես կերազեի ունենալ։ Նա հետաքրքիր մարդ է, հետաքրքիր մտածելակերպով ու բնավորությամբ։ Նրա հետ խոսելիս, իսկապես, կարելի է շատ բան սովորել, ու հասկանալ, որ այդ տիկնիկային կերպարի ներսում շատ խորը մարդ է

թաքնված»։ Թվում է, թե սովորական է, որ քույրերը սատարում են միմյանց, սակայն շատերը այն կարծիքին են, որ հրապարակավ միմյանց աջակցելն աստղային քույերի մոտ միայն վերջերս է նկատվում, երբ Լիլին արդեն հայտնի է դարձել և ամուսնացել։

(Visited 223 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ