Որ կարեւոր սովորությունները պետք է դառնան ամենօրյա՝ հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանման

Որ կարեւոր սովորությունները պետք է դառնան ամենօրյա՝ հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանման

Վատ սովորություններից հրաժարվելը կօգնի ձեզ էներգիայի ներհոսք զգալ եւ պահպանել առողջությունն ընդհանրապես: Կենսակերպում ընդամենը մի քանի դրական փոփոխություններ կատարելը կարող է ձեզ հիանալի վիճակի բերել ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական առումով: Մասնագետները Eat This, Not That!-ին պատմել են, թե որ լավ սովորությունները պետք է պահպանել եւ ինչու:

Սրտաբան Նիկոլ Հարկինն ասել է, որ սննդամթերքի գնումից առաջ անհրաժեշտ է կարդալ բոլոր բաղադրիչները: Նրա խոսքով՝ կարեւոր է սովորել տարբերակել, թե որ փաթեթավորված մթերքներն են գերմշակված, քանի որ դրանց օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի հետ:

Նրա խոսքով՝ բնության գրկում անցկացրած ժամանակը բարելավում է տրամադրությունը, ազատում սթրեսից եւ տագնապից։ Սակայն մի շարք հետազոտություններ նաեւ դրական կապ են գտել բնության մեջ անցկացրած ժամանակի եւ սրտանոթային առողջության բարելավման միջեւ:

Իր հերթին դիետոլոգ եւ սննդաբան Ռոքսանա Էհսանին խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել։

«Լավ խոնավեցումը կարող է օգնել ձեզ կենտրոնանալ, բարելավել մտավոր եւ ֆիզիկական աշխատունակությունը եւ նվազեցնել հոգնածությունը»,- բացատրում է մասնագետը:

Շատ մարդիկ հակված են ամբողջ օրվա ընթացքում փոքր քանակությամբ սպիտակուց ուտել, իսկ հետո մեծ չափաբաժիններ՝ ընթրիքի ժամանակ, բայց փորձեք սպիտակուցներով հարուստ մթերքների ձեր ընդունումը ողջ օրվա վրա բաշխել: Բաշխելու դեպքում այն ավելի լավ կյուրացվի օրգանիզմի կողմից, բացատրում է բժիշկ Էհսանին։

Ձգտեք ավելացնել մեկական միրգ կամ բանջարեղեն յուրաքանչյուր ուտելիս կամ միջանկյալ սնունդ ընդունելիս, որպեսզի ավելացնեք ձեր ընդհանուր օրական նորման: Ընթրիքի ժամանակ ձեր ափսեի մեջ մեկ բանջարեղենի փոխարեն վերցրեք առնվազն 2-3 բանջարեղեն՝ տարբեր սննդանյութեր ստանալու համար, հավելում է մասնագետը:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս ֆիզիկապես ակտիվ լինել, շատ քայլել կամ հեծանիվ վարել։

Հոգեբույժ Գաբբի Մարտինը խորհուրդ է տալիս ազատվել հին փոստից։

«Հայտնի է, որ մաքրելը նպաստում է տրամադրության բարձրացմանը եւ մտքի հստակությանը, իսկ հին փոստը դուրս նետելը նվազեցնում է փոստի զբաղեցրած ֆիզիկական տարածքը»,- նշել է փորձագետը:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չմոռանալ ամեն օր հարդարել անկողինը, քանի որ դա ոչ միայն ավելի էսթետիկ տեսք կհաղորդի ննջարանին, այլ նաեւ ձեր օրն ավելի արդյունավետ կդարձնի եւ կբարձրացնի տրամադրությունը։

Մեսոթելիոմայի կենտրոնի բուժեղբայր Շոն Մարչեզեն, որը օնկոլոգիայի կլինիկական փորձարկումների եւ հիվանդների անմիջական խնամքի ավելի քան 15 տարվա փորձ ունի, խորհուրդ է տվել կրճատել նատրիումի օգտագործումը: Նա ասել է, որ տանը թարմ կանաչիներով եւ համեմունքներով պատրաստված սնունդը աղի օգտագործումը կրճատելու եւ հիպերտոնիայի ու սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու հիանալի միջոց է:

Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ չմոռանալ սննդի հիմնական ընդունումների միջեւ միջանկյալ ուտելու մասին, ինչը օգնում է մեզ խուսափել չափից շատ ուտելուց:

Հաքենսաքի Schweiger Dermatology Group-ից բժիշկ Կարան Լալը խորհուրդ է տալիս չմոռանալ մաշկի ամենօրյա խնամքի մասին։

«Մաշկի հիմնական խնամքը ներառում է՝ արեւապաշտպան քսուք, մաքրող փափուկ միջոց, խոնավեցնող քսուք եւ տեղային ազդեցության ռետինոիդ»,- բացատրել է մասնագետը:

(Visited 55 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ