ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչն է եղել Գյումրիում կնոջը դաժանաբար սպանելու պատճառը. երեխաներին տեսակցելու հետևանքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչն է եղել Գյումրիում կնոջը դաժանաբար սպանելու պատճառը. երեխաներին տեսակցելու հետևանքները

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում կնոջ սպանությունից: Վեճը սկսվել է երեխաների տեսակցության հարցի շուրջ:

Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ:
Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապհները օհայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ Ավելի ուշ պարզվել էր, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ Իսկ ինչն է եղել պատճառը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` տղամարդը իրավապահներին հայտնել է, որ արդեն 2 ամիս է, ինչ կնոջից բաժանված են եւ պարբերաբար ամուսնալուծությունից հետո անհաշտություն են ունեցել: Այդ օրը եկել է երեխաներին տարել է իր մոտ եւ, ըստ էության, ուշ է բերել տուն, որը դարձել է կրկին վեճի պատճառ, ինչի արդյունքում եղել է դեպքը:

(Visited 776 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ