Ձեզ ենք ներկայացնում շատ հեշտ ու պարզ տարբերակ տանը գորգերի մաքրությունն ապահովելու համար
Սովետական շրջանում գորգերը ոչ միայն շքեղության մասին էին վկայում, այլև օգնում էին պահպանել բնակարանների և տների ջերմությունը: Գորգեր կային ոչ միայն հատակներին, այլև պատերին, բազմոցներին:
Այսօր մարդիկ այնքան էլ չեն սիրում գորգեր, քանի որ դրանք չափազանց շատ են փոշի կլանում ու կուտակում: Ովքեր տանն ունեն գորգ, հիանալի գիտեն դրանց մաքրման հետ կապված խնդիրների մասին, ու հատկապես եթե տանը կենդանի կա:
Դժվար է սառը եղանակին անթերի մաքրել գորգերը, երբ նույնիսկ լվանալու հնարավորություն չկա, իսկ փոշեկուլը չի կարող 100% արդյունք ապահովել:
Ներկայացնում ենք գորգերը տան պայմաններում, արագ ու պարզ եղանակով մաքրելու հնարք:
քացախ՝ 1/3 բաժակ
տաք ջուր
լվացքի փոշի՝ 1ճ.գ.
սոդա՝ 1ճ.գ.
Ինչպես կիրառել միջոցը.
Խառնել վերը նշված բաղադրիչները ու լցնել ջրցանիչի մեջ:
Նախապես մաքրել գորգը փոշեկուլով ու անցնել խոզանակով:
Ցանել ամբողջ մակերեսին ստացված խառնուրդը և թողնել 15 – 20 րոպե:
Շփել սպունգով և վերջնական մաքրել խոնավ կտորով: Բացել պատուհանները, որ այն ավելի շուտ չորանա:
Հրաշալի հնարք, որը կօգնի այս դժվար գործում: