Ընտրեք թանկարժեք քարն ու այն կպատմի Ձեր մասին այն, ինչ չգիտեք

Ընտրեք թանկարժեք քարն ու այն կպատմի Ձեր մասին այն, ինչ չգիտեք

1. Մարգարիտ
Եթե Ձեր ընտրությունը մարգարիտն է, ապա Դուք հպարտ և արժանապատվության զգացումով մարդ եք: Դուք իմաստուն եք, հաճախ օգնում եք ուրիշներին, իսկ Ձեր տանը միշտ իդեալական կարգ ու կանոն է: Դուք հանգիստ եք, բարի և միշտ մտածում եք խոսելուց առաջ: Հնարավոր է, որ մարգարտի ընտրությունը խոսում է նաև այն մասին, որ Դուք պատրաստ եք կյանքի լուրջ փոփոխություններին:

2. Սուտակ
Եթե Ձեզ դուր է գալիս սուտակը, ապա Դուք տարվող, կրքոտ և էներգիայով լի մարդ եք: Դուք միշտ պատրաստ եք «թամբել» ալիքը և գիտեք, թե ինչ է պետք անել արյունը նորից եռացնելու համար: Դուք էներգիայով լի եք, բայց դրա մեծ մասը ծախսում եք հողմաղացների դեմ պայքարում:

3. Ադամանդ
Եթե Ձեր ընտրությունը կանգնել է ադամանդ վրա, ապա Դուք ուժեղ, վճռական և սեգ մարդ եք: Դուք Ձեր շրջապատին ապրելու ուժ եք տալիս: Դուք անվախ եք, համարձակ, իսկ գլխավոր արժեքը Ձեզ համար նորանոր արկածներն են:

4. Երկնագույն տոպազ
Մարդիկ, ովքեր ընտրում են այս քարը, սովորաբար հանգիստ են և հավաքված: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ «նրանց ոչինչ փույթ չէ»: Եվ իրոք, քանի որ նրանք կարողանում են վայելել կյանքն ընդհանրապես և կյանքի առանձին մանրուքները՝ մասնավորապես: Ձեր էներգիան ուրիշների վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Իսկ Ձեր հաղորդակցվելու ունակություններն արտակարգ են: Եվ դրանք մեկ անգամ չէ, որ օգնել են Ձեզ կյանքում: Պետք կգան նաև հետագայում:

5. Պերիդոտ
Եթե Դուք ընտրել եք այս քարը, ապա գլխավորը Ձեզ համար Ձեր իսկական «ես»-ի որոնումն է և ներդաշնակությունը, ինչպես շրջապատում, այնպես էլ Ձեր մեջ: Պերիդոտը հազվագյուտ և առեղծվածային քար է: Դրանց գտնում են կամ հողի տակ, կամ մեր երկրագնդի վրա ընկած մետեորիտների կտորների վրա: Դուք էլ այդպիսի հազվագյուտ և թանկարժեք մարդ եք:

6. Ակվամարին
Դուք, հավանաբար, շատ եք սիրում օվկիանոս: Կյանքում Ձեզ բոլորը ճանաչում են՝ որպես ծայրահեղ խղճով մարդ, ով կարողանում է լսել: Միաժամանակ Դուք էներգիայով լի եք և ձգտում եք նոր տպավորությունների: Թվում է, թե Դուք Ձեր պրոբլեմներին ավելի հանգիստ եք վերաբերվում, քան ուրիշների տառապանքներին: Դուք կարծում եք, որ լավ կյանք ապրել, նշանակում է՝ կյանքն ապրել ուրախ և հաճույքով: Թախիծն այն է, ինչը երբեմն խանգարում է Ձեզ լիաթոք շնչել:

7. Տանզանիտ
Տանզանիտ սիրում են զգայուն և կրքոտ մարդիկ: Դուք մեծ պահանջ ունեք սիրելու և սիրված լինելու: Դուք նաև ունեք անգերազանցելի կանխազգացողություն: Հաճախ վստահեք նրան: Նա հազվադեպ է սխալվում:

8. Ցիտրին
Եթե Ձեզ դուր է եկել ցիտրինը, ապա Դուք ստեղծագործ մարդ եք: Այնպիսինին, ինչպիսին Դուք եք, ասում են՝ «գայթակղիչ պտուղ»: Բայց Դուք կարող եք լինել նաև ջերմ և բարի մարդ: Դուք իդեալական գործընկեր եք աշխատանքում և ընտանիքում: Շատերի համար Դուք մռայլ երկնքում լույսի շող եք:

9. Վարդագույն տուրմալին
Տուրմալինը ձգում է փափուկ, զգայուն և կարեկցող մարդկանց: Նրանք, որպես կանոն, շատ անկեղծ են, նույնիսկ՝ մի փոքր միամիտ: Բայց դա չի նշանակում, որ Դուք թույլ եք: Եթե այս քարը տաքացնեք կամ շփեք, ապա այն էներգիա կճառագի: Նույն բանը կատարվում է Ձեզ հետ: Ձեզ դժվար է հունից հանել, բայց եթե որևէ մեկին հաջողվել է, ապա պետք է զգուշանալ:

10. Ամետիստ
Դուք կյանքով լի, խելացի և շարժուն մարդ եք, եթե ընտրել եք ամետիստը: Դուք ճառագում եք էներգիա և վստահ եք Ձեր ուժերի վրա: Ոչինչ չկա, որ կարողանա կանգնել Ձեր ճանապարհին: Եվ չնայած Դուք սիրում եք կյանքից հաճույք ստանալ, Դուք նաև գերազանց ծնող եք:

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ