/ՏԵՍԱՆՅՈՒԹ/Առուշ Առուշանյան. Ասում են Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․

Այս քանի օրը Ֆրանսիայի հրապարակում հաճախ եմ տեսնում շատ գորիսեցիների, ովքեր գալիս և մասնակցում են հանրահավաքներին, մարդիկ ներգրավված են այս գործընթացների մեջ և պատրաստակամ են մինչև վերջ գնալու։ Այս մասին այսօր՝ 13-ին, Ֆրանսիայի հրապարակում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Վերջինս նշեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ ներկա իշխանությունները հեռանան և մասնակցություն չունենան սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացներում։

«Եթե անձամբ վարչապետն է արտահայտվում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ուրիշ ի՞նչ պետք է սպասել այս իշխանություններից։ Տեղը Գորիսին կպած գյուղ է, որտեղից սկսվում է ՀՀ-ի և Արցախի սահմանը: Այդ հայտարարությունից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ պատերազմը կանխամտածված էր և պլանավորված։

Ենթադրում եմ, որ ավելի վտանգավոր բաներ են լինելու, որովհետև այս մարդկանց համար հայրենիք, սկզբունքներ, նամուս, թասիբ, ամեն ինչ զրո է»,- ասաց Առուշանյանը։

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ