Ռաֆայել Երանոսյանը հանդես եկավ նոր՝ «Էվոլյուցիա» մոնո-ներկայացմամբ. դերասանը՝ նոր աշխատանքի արձագանքների ու TRaffic-ի հաջողության մասին

Ռաֆայել Երանոսյանը հանդես եկավ նոր՝ «Էվոլյուցիա» մոնո-ներկայացմամբ. դերասանը՝ նոր աշխատանքի արձագանքների ու TRaffic-ի հաջողության մասին

Երեկ «Բոհեմ» թատրոնում դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը խաղաց իր նոր՝ «Էվոլյուցիա» մոնո-ներկայացումը, որը կրկին անցավ լի դահլիճում՝ անկեղծ ծիծաղի, հույզերի ու ծափահարությունների ներքո: Թեեւ դերասանը՝ ինքը, բավական ինքնաքննադատորեն է մոտենում իր աշխատանքին, ուրախությամբ է փաստում՝ ինչպես նախորդ՝ TRaffic ներկայացման դեպքում, հիմա էլ ստանում է միայն լավ արձագանքներ՝ թե´ հանդիսատեսից, թե´ ընկերներից.

«Ներկայացումն առաջին անգամ խաղացինք մարտի 14-ին ու 15-ին, ինչի միջոցով փորձեցինք հասկանալ հանդիսատեսի արձագանքը, ինչը շատ կարեւոր է նման աշխատանքների դեպքում: Շատ բաներ չի փոխվել սկզբնական տարբերակից, հանել ենք միայն մի փոքրիկ կտոր, որը ներկայացումը շատ էր լրջացնում. շատ

սիրուն մոնոլոգ էր, որը կօգտագործենք մյուս ներկայացման մեջ»,-ասում է նա՝ հավելելով,- «Ներկայացումն անցել է շատ ջերմ, բնականաբար եղել են կիքսեր, քանի որ, ըստ, իս, նման աշխատանքները լիակատար պատրաստ են լինում մի քանի անգամ խաղալուց հետո միայն»:

Երեկ հանդիսատեսի շարքերում էին նաեւ Ռաֆայելի ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները շոու-բիզնեսից, որոնք, դերասանի խոսքով, այն մարդիկ են, ովքեր իր կողքին են եղել ներկայացման ստեղծման օրվանից:

Ռաֆայելը չթաքցրեց, որ TRaffic ներկայացման հաջողությունից հետո է´լ ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտեցել «Էվոլյուցիային»:

«TRaffic-ից հետո ինքներս մեզ համար դարձանք մրցակից, սկսեցինք մտածել՝ ինչ պետք է անենք, որ նոր ներկայացումը նախորդից լավը լինի, քանի որ այդ ներկայացման հետ կապված դեռ վատ կարծիք չեմ լսել: Կարծում եմ՝ այս ներկայացումն էլ 97 տոկոսով պատրաստ է, եւ ուրախ եմ, որ հանդիսատեսը դեռ գոհ է ամեն ինչից»,-նշում է դերասանը՝ տեղեկացնելով, որ այս շրջանում շարունակում է խաղալ նաեւ Կամերային թատրոնում, որտեղ զբաղված է մոտ տասը ներկայացման մեջ:

«Էվոլյուցիա»-ն առաջիկայում «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի ապրիլի 14-ին եւ 15-ին: Ներկայացման տնօրենը Վահան Թովմասյանն է:

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ