Արդյո՞ք սուրճը կարող է օգտագործվել հոգեկան խանգարումների բուժման համար

Արդյո՞ք սուրճը կարող է օգտագործվել հոգեկան խանգարումների բուժման համար

Սուրճը կարող է արդյունավետ լինել որոշ հոգեկան խանգարումների բուժման համար, ինչպիսիք են ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումը (ADHD): Նման եզրակացության են եկել Կատալոնիայի (Իսպանիա) Բաց համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Nutrients գիտական ​​ամսագրում։

Հետազոտությունն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ համակարգված անալիզ է ներառում, որն իրականացվել է այդ թվում նաեւ բջիջների մակարդակում:

Հեղինակները պարզել են, որ դեռահասների եւ մեծահասակների մոտ ADHD-ի բուժման մեջ կոֆեինի օգտագործումն ուշադրության, կենտրոնացման եւ ընկալման ունակության, ինչպես նաեւ հիշողության որոշ տեսակների բարելավման է հանգեցնում:

Ընդ որում, կոֆեինի օգտագործումն այդ դեպքում արյան ճնշման բարձրացման չի հանգեցնում:

(Visited 104 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ