40 վարորդ տուգանվել է մեքենան վարելիս ծխելու համար․ Ճանապարհային ոստիկանություն

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-ից 21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 40-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Դրանից բացի, 40 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում։

Դիտեք նաև՝

(Visited 71 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ