Արտյոմ Երկանյան․Վարչապետի անձին կարող են տարբեր կերպ վերաբերվել. Բայց արձանագրենք մի անվիճելի փաստ

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նա գրել է. «Ես բազում անգամներ արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի երկրում կայունացման միտումներ երբևէ չեն լինի: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել

վարչապետի անձին: Սակայն արձանագրենք մի անվի ճելի փաստ, որ երկիրը պш տերազմի հասցրած ու այդ պшտ երազմում պար տված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է յուրաքանչյուր երկրի: Եվ սա արձանագրողին չի

կարելի մե ղադրել նախորդների օգտին քա րոզի մեջ: Ներկաների հեռացման պшհանջը դա չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞վ է այն լավ տղան, որ պիտի կարողանա փոխարինել ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ

նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրությունում փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող տվյալ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տшպ ալման ակնհայտ փաստը ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը

բաղկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար առավել ընդունելի անձանցից արդեն: Ի վերջո, ՀՀ-ն խորհրդարանական Հանրապետություն է, և ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, սակայն գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ տվյալ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական

իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը որ արտացոլում է ներկա քաղաքական իրավիճակի պատկերը եւ այն ի զորու է դիմադրել այժմյան մшր տահրավերներին: և եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Սակայն դա չի կոչվում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»:

(Visited 605 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ