Զելենսկի․Եթե բանակցությունները ձախողվեն, կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին։ Նա նշել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես պատրաստ եմ նրա [Պուտինի] հետ բանակցությունների: Ես պատրաստ եմ դրան վերջին երկու տարում: Եվ կարծում եմ, որ մենք այս պատերազմը չենք ավարտի առանց բանակցությունների… Կարծում եմ, որ ցանկացած ձևաչափ, ցանկացած շանս պետք է օգտագործել,

որպեսզի բանակցությունների, Պուտինի հետ խոսելու հնարավորություն լինի, բայց եթե այդ փորձերն ավարտվեն անհաջողությամբ, դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»,- ասել է Զելենսկին։

«Մենք միշտ պնդել ենք բանակցային գործընթացը: Մենք միշտ առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք խաղաղ լուծումներ: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ, հատկապես Մոսկվայում: Ժամն է հանդիպելու: Ժամանակն է վերականգնելու տարածքային ամբողջականությունը»:

Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը չի ​​բացառում երկու առաջնորդների հանդիպման հնարավորությունը։

«Բայց նախ և՛ պատվիրակությունները, և՛ նախարարները պետք է իրենց բաժինն անեն, որպեսզի նախագահները ոչ թե հանդիպեն գործընթացի և խոսակցության համար, այլ հանդիպեն արդյունքի համար»,- ասել է նա։

(Visited 136 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ