Զելենսկին ասել է, թե որ հարցում զիջումների չի գնա Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող զիջումների գնալ տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկիին հարցրել են Ռուսաստանի պահանջների մասին, այդ թվում՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու, Դոնբասի երկու հանրապետությունների անկախության ճանաչման և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքների մասին։

«Կան փոխզիջումներ, որոնց մենք չենք կարող պատրաստ լինել որպես անկախ պետություն․ որևէ փոխզիջում, որը կապված է մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության հետ. ուկրաինացի ժողովուրդը ցույց է տվել իր դիրքորոշումը՝ ռուս զինվորներին նրանք չեն դիմավորել ծաղկեփնջով, ողջունել են խիզախությամբ, ողջունել են զենքը ձեռքներին»,- ասել է Զելենսկին։

(Visited 212 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ