Ջոնսոն․Պուտինն ինքն էլ չի հավատում ռուս ժողովրդի ծագման մասին․․․կարդացեք ավելին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ եթե Կիևը պարտվի, ապա Մոսկվան նոր ուժով կսկսի վախեցնել Արևելյան Եվրոպային։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա՝ վախենալով, որ իր հարեւան կդառնա ազատ, ժողովրդավարական երկիր։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինը աղետալի սխալ է թույլ տվել՝ ներխուժելով Ուկրաինա։

Ջոնսոնը կարծում է, որ Պուտինն ինքը չի հավատում, որ Ուկրաինան պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին կամ «ռուս ժողովրդի ծագման մասին կիսամիստիկ շաղակրատանքներին»։

«Եթե ներխուժումն ընթանա իր պլանի համաձայն, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Ուկրաինայի ազատության ավարտը կնշանակի Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության բոլոր հույսերի վերջը. Արևելյան Եվրոպան Բալթիկից մինչև Սև ծով», հայտարարել է Ջոնսոնը։

«Դրանից հետո Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու փորձը, ինչպես դա արեցինք 2014 թվականին, կնշանակի կրկնել նույն սխալը», ասել է Ջոնսոնը։

Դիտեք նաև՝

(Visited 451 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ