ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ չեն կռվելու Ուկրաինայում եւ չեն փակելու Ուկրաինայի երկինքը, պատճառաբանելով, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ բախման։
Նման հայտարարություն է արել նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Լամբրեխտը, որին արձագանքել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը.
«Նախարար Լամբրեխտը կրկին ասաց, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի հակամարտությանը և չի ստեղծի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրա: Սպանիչ է: Եվրոպացի քաղաքական գործիչների յուրաքանչյուր նման հայտարարություն խրախուսում է Ռուսաստանի Դաշնությանը զանգվածային սպանություններ իրականացնել Ուկրաինայում:
Եթե չեք ուզում պատերազմն անվանել պատերազմ և վախենում եք Պուտինից, գոնե սադրիչ հայտարարություններ մի արեք», ասվում է Պոդոլյակի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։Նշենք, որ ուկրաինացի գործիչները հաճախ են մատնանշում ՆԱՏՕ-ի անվճռականությունը եւ հատկապես Գերմանիայի դիրքորոշումը։
Դիտեք նաև՝