Շերը խոստացել է իր տանն ուկրաինացի փախստականների հյուրընկալել
Երգչուհի Շերը հայտարարել է, որ իր տանն ուկրաինացի փաստական ընտանիքների կհյուրընկալի։ Twitter-ի իր էջում արտիստը նրանց հոգատարություն ու անվտանգություն է խոստացել։
«Կցանկանայի իմ տանը հովանավորել ուկրաինական ընտանիքների: Նրանք ապահով կլինեն, նրանց մասին հոգ կտանեն: Իմ դիրքում գտնվող շատ մարդիկ պետք է օգնեն: Հույս ունեմ՝ եթե ես միայնակ լինեի կամ երեխաների հետ, եւ մենք տրամվա ստանայինք, ինչ-որ մեկը հոգ կտաներ մեր մասին»,- գրել է նա
Ավելի վաղ իր տանն ուկրաինացի փախստականների հյուրընկալելու մտադրության մասին հայտարարել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը։
դիտեք նաև
(Visited 46 times, 1 visits today)