Ինչպիսի ճաշը կօգնի ավելի արագ նիհարել

Ինչպիսի ճաշը կօգնի ավելի արագ նիհարել

Նիհարելու համար կատարյալը ձկից, սպանախից եւ բրնձից պատրաստված ճաշն է։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Քորթնի Դ’Անջելոն։

Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, մասնագետը նիհարողներին խորհուրդ է տվել համադրել երեք հիմնական սննդային խմբեր՝ սպիտակուցային կերակուր, կանաչեղեն եւ առողջ ածխաջրեր. այս տարրերից կոնստրուկտորի պես պետք է հավաքել ճաշը։

Կերակրի մեջ գլխավոր տեղը, մասնագետի կարծիքով, պետք է զբաղեցնի անյուղ սպիտակուցը, որի աղբյուր կարող են լինել, օրինակ, հավը, հնդկահավը կամ ձուկը։ Սննդաբանի կարծիքով՝ ընդունվող սննդի մեջ անպայման պետք է լինի 25-30 գրամ սպիտակուց։

Կանաչեղենից Դ’Անջելոն նշել է բրոկոլին եւ սպանախը, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բջջանյութ, միկրոտարրեր եւ սննդարար նյութեր, ընդ որում՝ բջջանյութը (ինչպես եւ սպիտակուցը) օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը։ Ինչ վերաբերում է առողջ

ածխաջրերին, մասնագետը խորհուրդ է տվել ընտրել բրինձը կամ քաղցր կարտոֆիլը, որոնք օրգանիզմի համար էներգիա են ապահովում եւ երկար ժամանակով հագեցնում են քաղցը։

(Visited 343 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ