Ուկրաինայում շարունակվող պատերազմի առաջին 20 օրերի ընթացքում ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել։ Այս գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության «պահպանողական գնահատականները»։
Թերթի տվյալներով՝ եւս 14-ից 21 հազար ռուս զինվոր վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, Ռուսաստանից պատերազմին մասնակցում է ավելի քան 150 հազար զինվորական։
Միաժամանակ The New York Times-ի աղբյուրներն ընդգծել են, որ մահացածների վերաբերյալ իրենց տվյալները կարող են ճշգրիտ չլինել։ Դրանք կազմված են լրատվամիջոցների վերլուծության, արբանյակային պատկերների և կրակոցների տակ հայտնված ռուս
զինվորների ու տեխնիկայի, ինչպես նաև կողմերի պաշտոնական տվյալների հիման վրա, որոնցից մեկը՝ ուկրաինականը, կարող է գերագնահատել կորուստները, իսկ մյուսը՝ ռուսականը, կարող է թերագնահատել կորուստները։
Դիտեք նաև՝