Ջոնսոնը սպառնացել է, որ Պուտինը կզղջա Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառանացել է Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ նա կզղջա Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու համար։

Նա հավելել է, որ պատժամիջոցների փաթեթը, որը նախատեսում է կիրառել Մեծ Բրիտանիան, կլինի առաջինը «պատժամիջոցների տարափում»։ Վարչապետը մանրամասնել է, որ սահմանափակումներն ուղղված են լինելու այն անձանց դեմ, որոնք «աջակցում են ռուսական ռազմական մեքենային»։

«Կարծում եմ՝ ներկա իրավիճակի ողբերգությունն այն է, որ նախագահ Պուտինը շրջապատել է իրեն համախոհ խորհրդականներով, որոնք նրան ասում են, որ Ուկրաինան ստորադաս երկիր է։ Եվ կարծում եմ՝ նա կհասկանա, որ սխալ է հաշվարկել»,- ասել է վարչապետը։

Դիտեք նաև՝

(Visited 162 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ