Արտակարգ իրավիճակ Սյունիքում․ բեռնատարների վարորդներն ահազանգում են…

Տեղացած առատ ձյունը, ինչպես նաև Սյունիքի ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների վատ աշխատանքը խնդիրներ են առաջացրել մարզի ճանապարհներին, գրում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ արդեն մի քանի օր է, մեծ թվով վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ահազանգում են, որ գիշերում են բաց երկնքի տակ:

«Չգիտենք, ում դիմենք, որ գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն քաղաքացիներիս նկատմամբ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ճանապարհներին տիրի այսպիսի քաոս:

Կիլոմետրանոց հատվածում ոչ մի ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարներն են մեկումեջ կանգնում, գոնե մեր հալուքեֆից հետաքրքրվում են, իսկ պատկան մարմիններից ոչ մի արձագանք»,– shamshyan.com–ի հետ զրույցում ասել է վարորդներից մեկը։

Դիտեք նաև՝

(Visited 153 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ