Ռուսական հրթիռները ՆԱՏՕ-ի երկնքում․Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող պոլիգոնի վրա, կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին փակել Ուկրաինայի երկինքը։ «Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարությունը տեւական ժամանակ է Արեւմուտքից ու ՆԱՏՕ-ից պահանջում են փակել Ուկրաինայի երկինքը կամ գոնե ռազմական օդանավեր մատակարարել։ Սակայն արեւմտյան առաջնորդները հայտարարում են, որ Ուկրաինայի երկինքը փակելու պարագային մեծանում է ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախման եւ երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը։

Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն պարբերաբար հայտարարում են, որ չեն կռվելու Ուկրաինայի համար, փոխարենը պատրաստ են մատակարարել անհրաժեշտ սպառազինություն։ Միեւնույն ժամանակ, չի լուծվում նաեւ Ուկրաինային օդանավերի մատակարարման հարցը։

Ուկրաինան հաջողությամբ դիմադրում է ցամաքում, սակայն շատ է տուժում ռուսական հրթիռակոծումներից ու օդային հարձակումներից։ Ռազմական փորձագետներն ասում են, որ օդը փակելու պարագային ուկրաինական բանակը կարող է անցնել հակահարձակման, նկատի առնելով նաեւ ռուսական բանակի կորուստներն ու լոգիստիկ խնդիրները, ինչպես նաեւ կանոնավոր ուժերի դեմ կռվելու փաստացի անկարողությունը։

Լեհաստանի սահմանին պոլիգոնի հրթիռակոծումը, որտեղ արեւմտյան ինստրուկտորները վերապատրաստում են ուկրաինական զինվորականներին, առիթ է դարձել օդը փակելու նոր պահանջների։ Կա տեսակետ, որ պատերազմն Ուկրաինայի տարածքում «լոկալացնելու» Արեւմուտքի ցանկությունն անիրական է, քանի որ Պուտինի նպատակն է հարված հասցնել ՆԱՏՕ-ին, մասնավորապես

Մերձբալթյան երկրներում, համոզված լինելով, որ ՆԱՏՕ-ն չի պատասխանի եւ այդպիսով փաստացի կդադարի գոյություն ունենալ։ Արեւմտյան առաջնորդների՝ Ուկրաինայում չկռվելու վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարությունները Պուտինն ընկալում է որպես թուլության եւ իր պլանների իրագործելիության նշան։

Դիտեք նաև՝

(Visited 221 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ