Ավոկադոն շատ օգտակար միրք է, որը նաեւ կարող է օգնել հաղթահարել քաղցրի նկատմամբ պահանջմունքը: Այդ կարծիքն է հայտնել բժիշկ դիետոլոգ Սիդնի Գրինը (ԱՄՆ):
Eat This, Not That! պարբերականի հաղորդամամբ՝ Journal of Nutrition, պարբերականի տվյալներով՝ կանանց 97 տոկոսն ու տղամարդկանց 68 տոկոսն այս կամ այն չափով զգում է քաղցրի պահանջնունք: Գրինի խոսքով՝ այդ ցանկությունը ծագում է սննդակարգում ածխաջրերի ու սպիտակուցի պակասի հետեւանքով:
«Ավոկադոն մրգի հիանալի օրինակ է, որը հարուստ է մանրաթելերով եւ օգտակար ճարպերով, որոնք օգնում են հաղթահարել քաղցրի ցանկությունը»,-ասել է դիետոլոգը:
Մյուս գործոնը, որը կարող է ազդել ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկության վրա, կարող է լինել ինսուլինի եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները: Ավոկադոյում պարունակվող մանրաթելերը փոխարինում
են նյութափոխանակության գործընթացներն ու կրճատում ինսուլինի տատանումները, ինչը նույնպես նվազեցնում է քաղցրի պահանջմունքը:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ավոկադոն օգտագործել ամբողջահատիկ հացի հետ, ինչպես նաեւ ավելացնել ավոկադոն աղցանի, ձու պարունակող ուտեստների եւ հրուշակեղենի մեջ:
Նրա կարծիքով՝ դա կօգնի ավելի երկար ժամանակահատվածով պահպանել հագեցվածության զգացումն ու ազատվել շաքարի բարձր պարունակությամբ մթերք օգտագործելու ցանկությունից:
Դիտեք նաև՝