Մարտի 15-ից կարգը փոխվում է․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը…

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։

Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։

Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների։

(Visited 742 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ