Կաղում է ձեր հետախուզությունը․ Կադիրովն Ուկրաինայում իր գտնվելու մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ուկրաինական հետախուզության հաղորդումն Ուկրաինայում իր հնարավոր գտնվելու մասին։

«Կաղում է ձեր հետախուզությունը… Տեսանյութում մենք Գոստոմելում ենք։ Օրերս մենք ձեզանից մոտ 20 կիլոմետր էինք հեռու, կիեւցի նացիկներ, իսկ ներկա պահին է՛լ ավելի մոտ ենք, եւ կարո՞ղ եք կռահել, թե որքան ենք մենք մոտեցել»,- գրել է Կադիրովն իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ ՈւԱԾ-ի հետախուզությունն աշխատել չգիտի, քանի որ օտարերկրացի հրահանգիչները եւ զինվորական խորհրդատուներն ուսուցանում են հնացած մեթոդներով։

«Մենք գործով ցույց կտանք ձեզ, որ ռուսական պրակտիկան ավելի լավ է պատերազմ սովորեցնում, քան օտարերկրյա տեսությունն ու զինվորական խորհրդականների հրահանգները։ Իսկ գուցե մենք արդեն Կիեւո՞ւմ ենք ու անհրաժեշտ հրամանի՞ն ենք սպասում»,- ամփոփել է Կադիրովը։

Ավելի վաղ ցանցում հայտնվել էր տեսանյութ Կադիրովի մասնակցությամբ։ Ուկրաինական ԶԼՄ-ներում՝ հետախուզությանն արված հղմամբ, հավաստիացվում էր, որ տեսանյութն արված է Ուկրաինայի տարածքում։

Դիտեք նաև՝

(Visited 184 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ