Մենք էլ ենք տարակուսած, դա մեզ հայտնի չի եղել. Արթուր Դավթյանը` Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող տան վաճառքի․․․կարդացեք ավելին

Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք:

Այս մասին այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:

«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր, Արթուր Դավթյանն ասաց. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։

Հիշեցնենք, որ վերջերս Նարեկ Նալբանդյանը գնել էր Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, օերեր առաջ նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով։

(Visited 506 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ