Իրանական միջուկային սկանդալ. Ռուսաստանը տապալում է․․․

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան նախազգուշացրել են Ռուսաստանին, որ Իրանի հետ առևտուրը երաշխավորելու իր պահանջները վտանգում են գրեթե ավարտված միջուկային համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը։

Բանակցությունները հասել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման քննարկման վերջին փուլին, որի համաձայն Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվում են՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։

«Սակայն անցյալ շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անսպասելիորեն պահանջեց լայն երաշխիքներ, որ Իրանի հետ Ռուսաստանի առևտուրը չի տուժի Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ», նշում է լրատվական գործակալությունը։

«Ոչ ոք չպետք է փորձի օգտագործել ԳՀՀԾ բանակցությունները՝ երաշխիքներ ստանալու համար, որոնք չեն հանդիսանում դրա մասը»,- ասվում է 2015 թվականի համաձայնագրի մասնակից Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ: «Սա հղի է գործարքի փլուզմամբ», ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ չի համաձայնի Ռուսաստանի պահանջներին:

Ռուսաստանը փորձում է տապալել Արևմուտքի և Իրանի միջև գործարքը, քանի որ իրանական նավթն ու գազը կարող են այլընտրանք դառնալ ռուսական էներգակիրներին, որոնցից ներկայում հրաժարվում են Արեւմուտքում։ Բացի այդ, Իրանի հետ գործարքը կբարձրացնի Թեհրանի աշխարհքաղաքական դերը՝ տարածաշրջանում մարգինալացնելով ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային։

Ռուսաստանը պահանջում է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ցանկացած առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցություն չպետք է ենթարկվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին:

Արեւմտյան դիվանագետները կարծում են, որ տեսականորեն հնարավոր է վերականգնել իրանական միջուկային գործարքը առանց Ռուսաստանի։ Բայց դրա համար պահանջվում է, որ Ռուսաստանի փոխարեն այլ երկիր համաձայնի ընդունել Իրանում կուտակված հարստացված ուրանի պաշարները (վերջին ամիսներին այնտեղ հարստացման մակարդակը 60% էր՝ 2015 թվականի գործարքով թույլատրված 3,67%-ի փոխարեն), և մատակարարել բնական ուրան։

(Visited 670 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ