Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1 -5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը` -1-4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 + 2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,
Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,
Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3 + 1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ 0 + 3,
Արարատում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ + 4 +6,

Արմավիրում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 3 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ + 3 + 6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 2 + 5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1 — 3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +2+5:

(Visited 154 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ