Երիտասարդ տարիքում ալկոհոլի չարաշահումը մեծացնում է հետագայում…կարդացեք ավելին

Կյանքի վաղ շրջանում ալկոհոլ օգտագործելը մեծացնում է ապագայում քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի մասնագետները նոր հետազոտության ընթացքում։

Ինչպես գրում է Medportal.ru-ն, փորձագետները վերլուծել են քաղցկեղի հեռանկարային հետազոտության տվյալները, որին 1990-1994թթ․ մասնակցել են 22756 կին եւ 15701 տղամարդ:

Կամավորներին բաժանել են մի քանի խմբերի՝ կախված տարբեր տարիքում ալկոհոլի օգտագործման մակարդակից։ Ծանր արբեցողություն համարվել է 6 ստանդարտ կամ ավելի չափաբաժին օգտագործելը։

Հետազոտության ընթացքում չարորակ նորագոյացություններ են ախտորոշվել 2303 մասնակցի մոտ: Ամենից հաճախ կանանց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ (64 տոկոս), տղամարդկանց մոտ՝ կոլոռեկտալ քաղցկեղ (31 տոկոս)։

Ինչպես պարզվել է, ալկոհոլի օգտագործումը կապված է բոլոր խմբերում քաղցկեղի առաջացման ռիսկի հետ՝ համեմատած նրանց հետ, որոնք երբեք ալկոհոլ չեն օգտագործել: Այնուամենայնիվ, ամենաուժեղ ասոցիացիան հայտնաբերվել է տղամարդկանց եւ կանանց մոտ, որոնք 20 տարեկանում շատ են խմել եւ աստիճանաբար նվազեցրել են օգտագործվող ալկոհոլի քանակը։

(Visited 117 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ